Ձմերուկի պատճառով չորս հոգի է մաhացել․ ի՞նչ է տեղի ունեցել

Հնդկաստանում հետաքննվում է չորս հոգուց բաղկացած ընտանիքի մահվան դեպքը, որը, ըստ նախնական վարկածի, կարող է կապված լինել ձմերուկի օգտագործման հետ։ Այս մասին հայտնում է The Times of India-ը։

Տեղեկությունների համաձայն՝ Մումբայի բնակիչ Աբդուլլա Դոդաքին, նրա կինը՝ Նասրինը և նրանց դուստրերը՝ Այշան ու Զայնաբը, ընթրիքից հետո գիշերը կերել են շուկայից գնված ձմերուկ։

Կարճ ժամանակ անց ընտանիքի բոլոր անդամների մոտ ի հայտ են եկել ծանր թունավորման ախտանշաններ, մինչդեռ նույն սեղանի շուրջ գտնվող մյուսները որևէ խնդիր չեն ունեցել։

Բժիշկները չեն կարողացել փրկել նրանց կյանքը և նշել են, որ անգամ փչացած ձմերուկը սովորաբար նման ծանր հետևանքներ չի առաջացնում։ Դեպքը դասակարգվել է որպես դժբախտ պատահար, սակայն հետաքննությունը շարունակվում է՝ դատաբժշկական եզրակացությանը սպասելով։

Latest

20 տարի նույն վիճակում․ Ռաֆայել Երանոսյանը ահազանգում է. ի՞նչ է պատմում
Կարևոր․ Թուրքիայի փոխնախագահը Հայաստան է գալիս․ ո՞րն է այցի նպատակը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շքեղ խնջույք․ Ինչպե՞ս են Սամվել Ալեքսանյանի ընտանիքում նշել թոռնիկի ծնունդը
Ձմերուկի պատճառով չորս հոգի է մաhացել․ ի՞նչ է տեղի ունեցել
Շաբաթ-կիրակի Երևանում գործելու է անվճար տրանսպորտ․ ո՞ր ուղղությանն է վերաբերվում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրականում ինչու են բաժանվել Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը. Նոր մանրամասներ
Ադրբեջանի նախագահի օգնականը տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց․ ինչպիսի՞ տեսք ունի այն այսօր
Վագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը․ ի՞նչ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցին և ինչպե՞ս է հիմա
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղոթք առ Աստված… դերասան Հայկ Հովհաննիսյանի հուզիչ հրապարակումը՝ բաժանումից հետո