Վերջին օրերին մեդիադաշտում ամենաքննարկվող թեման դերասաններ Անահիտ Մանուկյանի և Հայկ Հովհաննիսյանի բաժանման լուրերն են։
Այս լուրը շատերի համար անսպասելի և տխրեցնող էր, հատկապես այն պատճառով, որ երկրպագուները մեծ սպասումով էին հետևում զույգին և ակնկալում էին նրանց հարսանիքը։
Չնայած զույգը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սոցիալական հարթակներում տեղի ունեցած փոփոխությունները խոսուն են․ Հայկ Հովհաննիսյանը հեռացրել էր իր լուսանկարները և էջում սև ֆոն տեղադրել։
Սակայն օրեր անց դերասանը նոր հրապարակում է արել՝ ներկայացնելով «Հայր մեր» աղոթքով տեսանյութ։ Շատերի համար սա ընկալվեց որպես ներքին ապրումների և մտորումների արտահայտություն։
Հրապարակումից հետո կարելի է նկատել, որ Հայկ Հովհաննիսյանը կրկին ակտիվացել է սոցիալական հարթակներում։
Թե ինչ զարգացումներ կունենա այս պատմությունը, դեռևս պարզ չէ, սակայն այն շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
