«Ամուր կգրկես տղերքին…»․ հերոս Ադամ Սահակյանի մայրիկի հուզիչ գրառումը Աննա Աբաջյանի հիշատակին

Քառօրյա պատերազմում զոհված հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը, հուզիչ գրառում է կատարել՝ հիշելով Ռոբերտ Աբաջյանի մայրիկին՝ Աննա Աբաջյանին։

Նա հրապարակել է տարիներ առաջ արված համատեղ լուսանկար և կիսվել հիշողություններով՝ գրելով․

«Երևի մի 9 տարվա նկար է. Նոր Հաճնի դպրոցներից մեկում հայրենասիրական միջոցառում էր։ Էս պահին մեծարանքի խոսքեր էին ուղղում մեր տղաներին։ Հետո երկուսով քայլեցինք դեպի փողոց ու սիրտ-սրտի տված խոսեցինք մեզ հուզող թեմաներից։ Երբ պետք է նստեինք մեզ ուղեկցող մեքենաները, դու ասացիր.
«Արի միասին գնանք, շատ բան ունեմ հետդ խոսելու…»

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում…»։

Այս տողերը լի են ցավով, կարոտով ու մայրական անսահման սիրով, որոնք միավորում են իրենց որդիներին կորցրած մայրերին։

Նշենք, որ Աննա Աբաջյանը կյանքից հեռացել է նախօրեին։ Նա 52 տարեկան էր։ Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն ընտանիքի, այլև ողջ հասարակության համար։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծիծեռնակաբերդում երեք մանեթանոց լաց դնողների մասին»․ ո՞ ւ մասին է խոսում Փաշինյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շատ էի ուզում այս օրը չեմպիոն դառնալ». Էմմա Պողոսյան՝ չեմպիոնության մասին
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին». Թրամփը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել հայերին․
Հայաստանը հերթական մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում․ Արա Աղանյանը՝ եռակի փոխչեմպիոն
Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել հայերին․ ի՞նչ է ասել
«Ամուր կգրկես տղերքին…»․ հերոս Ադամ Սահակյանի մայրիկի հուզիչ գրառումը Աննա Աբաջյանի հիշատակին
Ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունը
Պուտինը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին․ ի՞նչ ուղերձ է հղել
«Սիրտս անասելի ցավ ապրեց». Սիլվա Հակոբյանի հուզիչ գրառումը՝ Ռոբերտ Աբաջյանի մայրիկի մահվան մասին