Դերասանուհի և բլոգեր Էլիզ Մելիքյանը սոցիալական ցանցերում կիսվել է նախահարսանեկան խնջույքի տաք ու ջերմ կադրերով։
Պարզվում է՝ խնջույքը կազմակերպվել էր նրա ընկերուհու համար՝ նախատոնական տոնակատարության շրջանակներում։ Տեսահոլովակին և կադրերին կից Էլիզը գրել է շատ հուզիչ և անկեղծ խոսքեր.
«Երջանիկ եմ, որ դու երջանիկ ես։
Ուրախ եմ, կիսվել քո ուրախ օրով քեզ հետ»։
Էլիզի հրապարակումը լցված է դրական էներգիայով և իսկական ընկերական սիրով։ Նա ուրախությամբ մասնակցել է ընկերուհու կարևոր օրվան և գեղեցիկ կերպով արտահայտել իր զգացմունքները։
