Օրերս «Tete A Tete» հաղորդման հյուրն էր Էրիկ Շահբազյան-ը։
Զրույցի ընթացքում Էրիկ Շահբազյանը անկեղծորեն խոսել է իր անձնական կյանքի մասին՝ բացահայտելով, որ ունի որդի ԱՄՆ-ում, ում երբեք չի տեսել և որի հետ որևէ շփում չունի։ Տղան արդեն 14 տարեկան է և ծնվել է նրա առաջին ամուսնությունից։
Դերասանը պատմել է, որ առաջին անգամ ամուսնացել է ընդամենը 20 տարեկանում, սակայն որոշ ժամանակ անց հայտնվել է ծանր շրջափակումներում՝ կապված թմրանյութերի և խաղամոլության հետ, ինչն էլ հանգեցրել է ընտանիքի փլուզմանը։
Էրիկը հիշել է նաև մի դրվագ, երբ որդուց նամակ է ստացել։ Նամակում տղան գրել էր, որ հայրը մոռացել է իր մասին։
Բլոգերը ի պատասխան նամակ է գրել, սակայն որոշ ժամանակ անց նրա հաշիվը բլոկավորվել է, և կապը կրկին ընդհատվել։
Այսօր, ըստ նրա խոսքերի, իր ամենամեծ ցանկությունն է ներողություն խնդրել որդուց և հնարավորություն ստանալ իրական հայր լինել նրա համար։
Էրիկը նշել է նաև, որ իր ներկայիս կինը՝ Լիլիթը, պատրաստ է ընդունել երեխային և աջակցել այդ կարևոր քայլին։
