Այսօր Շիրակ մարզում տեղի ունեցած սարսափելի վթարի պատճառով մհացած 31-ամյա տղամարդը Էլամիր Խաչատրյանն է։ Ունես հինգ երեխա։
Հիշեցնենք, որ այսօր Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ողբերգական ավտովթար է եղել։ Մահացել է 6 քաղաքացի, իսկ 5-ը վիրավոր են։ ArmLur.am-ն այս պահին դեպքի վայրում է։
Մեքենաները վերածվել են մետաղի ջարդոնի, դեպքի վայր են ժամանել փրկարարներ և ոստիկաններ։
11 հոգի հոսպիտալացվել է, որոնցից 5-ը երեխա է։ Հոսպիտալացված երեխաներից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել:
Առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
