Իրանի 10 կետից բաղկացած առաջարկը՝ պատերազմի դադարեցման համար, որը ընդունվել է Թրամփի կողմից։
1.ԱՄՆ-ը պետք է սկզբունքորեն պարտավորվի երաշխավորել ոչ ագրեսիվ քաղաքականություն
2.Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի շարունակական վերահսկողություն
3.Իրանի ուրանի հարստացման իրավունքի ընդունում
4.Բոլոր հիմնական պատժամիջոցների վերացում
5.Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում
6.ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում
7.ԱՏԷՄԳ (IAEA) Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում
8.Իրանի նկատմամբ հասցված վնասների փոխհատուցում
9.ԱՄՆ-ի մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից
10.Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում իսլամական դիմադրության դեմ գործողությունների
Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր կլինի Իրանի և նրա հակառակորդների միջև հրադադարի հաստատումից երկու շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
