Արվեստի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի դուստրը՝ դերասանուհի Էլլեն Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր և մայրիկի լուսանկարները:
«Մամ ջան… ամենաիդեալական մամա, երջանիկ եմ, որ Աստված ինձ համար քեզ էր ընտրել»,- լուսանկարներին կից գրել է նա:
Ավելի վաղ, Tert.am Life-ը Զառա Արամյանի կյանքի վերջին շրջանի մասին զրուցել էր Էլլեն Գասպարյանի հետ, ում խոսքով՝ մայրն անհամբեր սպասում էր իր հարսանիքին ու անընդհատ խոսում այդ մասին:
«Շատ էինք խոսում հարսանիքից, մտածում էինք` այս տարի անել, անգամ խոսում էինք, թե ում կհրավիրեինք, ինչ հետաքրքիր բեմադրություններ կլինեին… սպասում էր շատ, ու դա իրեն ապրեցնում էր…վերջին տեսահոլովակներից հետո պարզ դարձավ բոլորին, որ իր ամենամեծ երազանքը իմ ու եղբորս երջանիկ ընտանիքը տեսնելն էր, շատ-շատ էր ուզում վայելել թոռնիկներին»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Էլլենը:
