Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, ու այլ քաղաքացիների, «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների մեջ է նաեւ Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Հայկ Դավթյանը։Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ձերբակալման վերաբերյալ փոխանցում են․ «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ մյուս մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել նաեւ «խարդախության» հոդվածով
