ArmLur.am-ը գրում է․ Երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի վերաբերյալ թմրանյութի գործով դատարանը որոշում է կայացրել: 2026 թվականի փետրվարի 19-ին Հայկ Գևորգի Դուրգարյանի պաշտպան Էդ. Աղաջանյանի միջնորդությունը բավարարվել է եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է:
Այնուհետև՝ 2025 թվականի հունվարի 31-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան, այնուհետև Քասախ գյուղում իր՝ «Ինֆինիտի» մակնիշի, «02 HD 202» համարանիշի ավտոմեքենան անկանոն վարելու հետևանքով հետապնդվել և կանգնեցվել է նշված վայրում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցներ Տիգրան Քեֆոյանի և Արտյոմ Հարությունյանի կողմից, որից հետո նշված ավտոմեքենայի Արտաքին զննության ժամանակ՝ Հայկ Դուրգարյանի կողմից ավտոմեքենայի սրահում գտնվող առարկաները տեսանելի դարձնելու ընթացքում, վերջինս ներկայացրել է հիշյալ թմրամիջոցը:
Երգչի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել և գործը ուղարկվել է դատարան:
