Կրակոց է հնչել է Էկոնոմիկայի նախարարությունում․ ի՞նչ է կատարվել

Այսօր կրակոց է հնչել  Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այս պահին դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։

Տեղում պարզվել է, որ վիրավորը մոտ 21 տարեկան տղա է, ով ձախ սրունքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք՝ կրակոցի հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։

Այս պահին իրավապահները պարզում են վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։

ՆԳՆ-ն հայտնոււմ է, որ ժամը 16.56-ին շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գոռ Հակոբյանը Գերմանիայից հուզիչ հրապարակում է արել․ որդին պայքարում է ծանր հիվանդության դեմ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի աղջիկը սիրահարված է եղել Ավետին․ ո՞ւմ մասին է խոսել Լիլիթ Թոխատյանը
ՖՈՏՈ․ Որտե՞ղ է հանգստանում Սիրուն Մինասը․ նոր ֆոտոշարք՝ ամուսնու հետ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրված երգիչ Հայկ Դուրգարյանը թմրանյnւթ է օգտագործե՞լ․ դատարանը որոշում է կայացրել
Կրակոց է հնչել է Էկոնոմիկայի նախարարությունում․ ի՞նչ է կատարվել
ՏԵԱՆՅՈՒԹ․ Սարսափելի է, կիսատ եմ… Ի՞նչ բացահայտումներ է արել սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը
Ի՞նչ արժեր Վիկա Մարտիրոսյանի զգեստը Խազեր մրցանակաբաշխությանը․ ՇՈԿԱՅԻՆ ԹԻՎ
Ջիգանն ու Սամոյլովան դատարանով բաժանվել են․ Ջիգանը ժամանակ էր խնդրել հաշտվելու համար, սակայն․․․
ՖՈՏՈ․ Աննա Հակոբյանը նոր հարս ո՞ւնի․ պատգամավոր եղբայրը նոր սիրելիի հետ