ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրված երգիչ Հայկ Դուրգարյանը թմրանյnւթ է օգտագործե՞լ․ դատարանը որոշում է կայացրել

ArmLur.am-ը գրում է․ Երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի վերաբերյալ թմրանյութի գործով դատարանը որոշում է կայացրել: 2026 թվականի փետրվարի 19-ին Հայկ Գևորգի Դուրգարյանի պաշտպան Էդ. Աղաջանյանի միջնորդությունը բավարարվել է եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է:

Հիշեցնենք, որ Հայկ Դուրգարյան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի՝ խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ հոգեներգործուն նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերի` 3.83 գրամ քաշով։

Այնուհետև՝ 2025 թվականի հունվարի 31-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան, այնուհետև Քասախ գյուղում իր՝ «Ինֆինիտի» մակնիշի, «02 HD 202» համարանիշի ավտոմեքենան անկանոն վարելու հետևանքով հետապնդվել և կանգնեցվել է նշված վայրում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցներ Տիգրան Քեֆոյանի և Արտյոմ Հարությունյանի կողմից, որից հետո նշված ավտոմեքենայի Արտաքին զննության ժամանակ՝ Հայկ Դուրգարյանի կողմից ավտոմեքենայի սրահում գտնվող առարկաները տեսանելի դարձնելու ընթացքում, վերջինս ներկայացրել է հիշյալ թմրամիջոցը:

Երգչի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել և գործը ուղարկվել է դատարան:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գոռ Հակոբյանը Գերմանիայից հուզիչ հրապարակում է արել․ որդին պայքարում է ծանր հիվանդության դեմ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի աղջիկը սիրահարված է եղել Ավետին․ ո՞ւմ մասին է խոսել Լիլիթ Թոխատյանը
ՖՈՏՈ․ Որտե՞ղ է հանգստանում Սիրուն Մինասը․ նոր ֆոտոշարք՝ ամուսնու հետ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրված երգիչ Հայկ Դուրգարյանը թմրանյnւթ է օգտագործե՞լ․ դատարանը որոշում է կայացրել
Կրակոց է հնչել է Էկոնոմիկայի նախարարությունում․ ի՞նչ է կատարվել
ՏԵԱՆՅՈՒԹ․ Սարսափելի է, կիսատ եմ… Ի՞նչ բացահայտումներ է արել սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը
Ի՞նչ արժեր Վիկա Մարտիրոսյանի զգեստը Խազեր մրցանակաբաշխությանը․ ՇՈԿԱՅԻՆ ԹԻՎ
Ջիգանն ու Սամոյլովան դատարանով բաժանվել են․ Ջիգանը ժամանակ էր խնդրել հաշտվելու համար, սակայն․․․
ՖՈՏՈ․ Աննա Հակոբյանը նոր հարս ո՞ւնի․ պատգամավոր եղբայրը նոր սիրելիի հետ