Փաշինյանը հերքում է տեղեկությունը, թե Ադրբեջանը Հայաստանին 4 գերի է վերադարձրել սիրիացի 2 վարձկանների դիմաց։
«Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ մեր բարեկամական որոշումը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպաստավոր կդարձնի»,– ասաց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք՝ երեկ հայ 4 գերիների վերադարձից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ-ն էլ 2 վարձկանների է վերադարձրել։
