Հնդկաստանում 103-ամյա կինը «հարություն է առել» սեփական հուղարկավորության ժամանակ

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում 103-ամյա կինը «հարություն է առել» սեփական հուղարկավորության ժամանակ, որը տեղի է ունեցել նրա ծննդյան օրը, հաղորդում է Hindustan թերթը։

«Հարյուրերեքամյա Գանգաբային մահացած էին համարում։ Ամեն ինչ պատրաստ էր հուղարկավորության արարողության համար», – ասվում է հոդվածում։

Ըստ ավանդույթի, կնոջ տան դիմաց վրան էր տեղադրվել, և նրան հագցրել էին հուղարկավորության սարի: Հուղարկավորությանը հավաքվել էր ընտանիքի և ընկերների մեծ բազմություն, որոնք արդեն սպասում էին դին տեղափոխող մեքենային:

 

«Այնուամենայնիվ, սգացող հարազատները զարմացան՝ տեսնելով, թե ինչպես է մահացածը սկսում շարժվել և նստել։ Ամենազարմանալին այն է, որ սա տեղի է ունեցել նրա ծննդյան օրը», – գրում է պարբերականը։

Հուղարկավորության ընթրիքի փոխարեն ընտանիքի անդամները ոգևորությամբ նշել են նրա 103-ամյակը։

Latest

Շատ եմ կարոտել…Արամ Ասատրյանի կինը հուզիչ հրապարակում է արել. Տեսանյութ
Մի՞թե ժամանակը չէ ներել Ծառուկյանին․ Չեյլ Սոնեն
Հայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կարիճների համար՝ փետրվար, Խեցգետինների համար․․․ 2026 թվականի ո՞ր ամիսը կդառնա ամենաերջանիկը Ձեր Կենդանակերպի նշանի համար․․․
Փաշինյանը՝ սիրիացի 2 վարձկաններին վերադարձնելու մասին
Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել իր գրքից մեջբերումները
«Եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի»․ Փաշինյանը՝ լրագրողին
«Ինքներդ ձեզ որքա՞ն պարգևավճար եք տվել Ամանորին»․ լրագրողը՝ Փաշինյանին
Հնդկաստանում 103-ամյա կինը «հարություն է առել» սեփական հուղարկավորության ժամանակ