Մի՞թե ժամանակը չէ ներել Ծառուկյանին․ Չեյլ Սոնեն

UFC-ի փառքի սրահի անդամ Չեյլ Սոնենն անդրադարձել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին և կոչ արել վերանայել վերաբերմունքը հայ մարզիկի նկատմամբ։

Չնայած Ծառուկյանը իր քաշային կարգի առաջին համարն է, հունվարին նախատեսված ժամանակավոր չեմպիոնական գոտու համար մենամարտելու հնարավորություն են ստացել Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը։ Մասնագիտական շրջանակներում կարծիք կա, որ UFC-ի ղեկավարությունն այդկերպ պատժում է Ծառուկյանին 2025 թվականի սկզբին Իսլամ Մախաչևի դեմ նախատեսված տիտղոսային մենամարտին չներկայանալու համար։

«Մի՞թե ժամանակը չէ ներել Ծառուկյանին։ Նա կարծես հայտնվել է ինչ-որ տարօրինակ «քավարանում»։ Բոլորը մոռացե՞լ են, որ նա եղել է պահեստային մարտիկ և տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո էլ ապահովել է անհրաժեշտ քաշը։ Նա կատարել է հանձնաժողովի բոլոր պահանջները, և դա պետք է ինչ-որ բան նշանակի։ Ես ցանկանում եմ, որ Արման Ծառուկյանին մատուցեն իր արժանին։ Անձամբ ես ներում եմ Ծառուկյանին և ուզում եմ, որ մյուսներն էլ հետևեն իմ օրինակին»,-նշել է Սոնենը։

Հիշեցնենք, որ Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում։ Մենամարտը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ հունվարի 25-ին։

Latest

Շատ եմ կարոտել…Արամ Ասատրյանի կինը հուզիչ հրապարակում է արել. Տեսանյութ
Մի՞թե ժամանակը չէ ներել Ծառուկյանին․ Չեյլ Սոնեն
Հայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կարիճների համար՝ փետրվար, Խեցգետինների համար․․․ 2026 թվականի ո՞ր ամիսը կդառնա ամենաերջանիկը Ձեր Կենդանակերպի նշանի համար․․․
Փաշինյանը՝ սիրիացի 2 վարձկաններին վերադարձնելու մասին
Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել իր գրքից մեջբերումները
«Եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի»․ Փաշինյանը՝ լրագրողին
«Ինքներդ ձեզ որքա՞ն պարգևավճար եք տվել Ամանորին»․ լրագրողը՝ Փաշինյանին
Հնդկաստանում 103-ամյա կինը «հարություն է առել» սեփական հուղարկավորության ժամանակ