«Հրահանգել են խնայողությունների հաշվին բուժաշխատողների դեկտեմբերի աշխատավարձը վճարել»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՊԱՐՏԱՎՈ՞Ր ԵՆ ՎՃԱՐԵԼ
2025 թվականին Առողջապահության նախարարությունը համաձայն պետական պատվերի ծառայությունների մասով բժշկական կենտրոնների հետ «կնքած» հանրաճանաչ օֆերտայի պայմանագրի ֆինանսական տարին ավարտել է նոյեմբեր ամսով:
Հիշեցում.

Մինչև 2025 թվականը ֆինանսական տարին ավարտվում էր դեկտեմբերի 15-ով, մինչև դեկտեմբերի 25-ը կատարողականի գումարները փոխանցվում էր բժշկական կենտրոններին, որի արդյունքում Ամանորին ընդառաջ բուժաշխատողները դեկտեմբերի աշխատավարձ, նույնիսկ որոշ դեպքերում՝ 13-րդ աշխատավարձ կամ լրավճարներ էին ստանում ( դեկտեմբերի 15 օրվա կատարողականը որպես կանոն լինում էր ավելի մեծ՝ կապված հիվանդությունների սեզոնային աճի, տարվա ընթացքում կատարողականների վերջնական ճշտման հետ):
2025թ.-ին, նախ և առաջ տարեսկզբին «ստուգումներ» իրականացրեցին այն կազմակերպություններում, որտեղ ըստ հաշվարկների 2024 թվականի դեկտեմբերի մասով ներկայացրած կատարողականները գերազանցում էին նախորդ տարիների սահմանափակ բյուջեով նախատեսված չափաբաժիները՝ քվոտայները (չնայած բարձարաձայնում էին չսահմանափակվող բյուջեի՝ օֆերտայի պայնանագրի մասին): Եվ իհարկե որոշ բժշկական կազմակերպությունների կատարողականները չֆինանսավորեցին, իրականացրեցին նվազեցումներ, տույժեր: Այսինքն, ֆինանսական խնայողություններ որպես այդպիսին ԲԿ-ներում չէր կարող լինել:
Ուշադրություն.

Համաձայն հավաստի տեղեկությունների Առողջապահության նախարարությունը հանձնարարական/առաջարկ է իջեցրել բժշկական կազմակերպություններին և հրահանգել խնայողությունների հաշվին բուժաշխատողներին դեկտեմբերի աշխատավարձ վճարել, ավելին՝ նաև պարգևավճար վճարել: «Գումար չունեմ» պատճառաբանությունը չի ընդունվում, տնօրեններին հանձնարարվել է տարբեր աղբյուրներից գտնել այդ գումարները և վճարել, չնայած՝ դեկտեմբերի պետական պատվերի գումարները կհատկացվեն ԲԿ-ներին 2026 թվականի ընթացքում:
ԱՆ ենթադրենք մեծ վճարովի ծառայության ծավալ ունեցող ԲԿ-ները ինչ-որ ձևով կկարողանան վճարել դեկտեմբերի աշխատավարձը, իսկ մարզային ԲԿ-նե՞րը, պոլիկլինիկանե՞րը: Չէ՞ որ այս կազմակերպությունների ֆինանսական մուտքերի 60%-80%-ը կազմում են պետական պատվերի ծառայություններից փոխհատուցվող գումարները:
Նիկոլ Փաշինյան, Իրականում Ամանորին ընդառաջ աշխատավարձ, պարգևավճար ստանալը անհրաժեշտ է, հատկապես 90,000-200,000 դրամ գումար ստացող բուժաշխատողների համար, բայց տարին ավարտել նոյեմբերով և պահանջել դեկտեմբերի աշխատավարձ վճարել, առնվազն անարդար է:

ՀՀ առողջապահության նախարարություն, այն կազմակերպությունները, որոնք «գումար» չկարողացան հայթայթել և չվճարեցին դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը՝ ձեր ռիսկերը չհաշվարկած քայլը կոծկելու համար, «ստուգումներ» եք սկսելո՞ւ․․․»։

Latest

Մեծ քանակի զենք-զինամթերք nւ թմրամիջnցներ. նnր մանրամասներ՝ Մալաթիայի nսկnւ շnւկայի տնօրենի ձերբակալnւթյnւնից
Երևանում Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու դի
Գնում ենք գերեզման, զրուցում Հայկոյի հետ․ այլևս ոչնչով օգնել չեմ կարող․ ինչ է պատմում Անահիտ Սիմոնյանը
Զոհված հերոսի մայր Աստղիկ Գալեյանը նվերներ է ուղարկել այլ հերոսների երեխաների համար
Ծնողներս շատ ծանր ընդունեցին իմ որոշումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ խորհուրդ է տվել Արթուր Վանեցյանի հայրը իրեն. բլից հարցեր
Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին
«Արցախը քո սիրտն էր, Մայր Հայաստանը քո ոգին»․ այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ծննդյան 91–րդ տարեդարձն է
Հորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը