«Ինձնից սկսած բոլորն այդ հրաշալի օրվան սպասում են, ես ուշացրել եմ, բայց չի ստացվել: Վերջերս ում հետ երկար ես շփվում, ասում է՝ ես լուրջ հարաբերությունների պատրաստ չեմ: Ուզում եմ հարցնել՝ իսկ ինչի՞ ես պատրաստ: Դու պատրաստ չես, որովհետև այդ ժամանակն ունես, բայց ես չունեմ այդ ժամանակը, որ մի 2 տարի էլ սպասեմ, մինչև քո մոտ հասունանան այդ լուրջ հարաբերությունները:
Աստված առաջ, երևի մի օր ճիշտ ժամանակին կհայտնվենք ճիշտ տեղում»,- Tert.am Life-ի «No Ֆիլտր» հաղորդման շրջանակներում՝ խոսելով ամուսնաության մասին, ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
