ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է պարեկի մեքենային. պարեկին հիվանդանոց են տեղափոխել

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 01:20-ի սահմաններում, Երևանում՝ Բրազիլիայի հրապարակում, 22-ամյա Հակոբ Թ.-ի վարած «Porsche»-ը բախվել է պարեկային ծառայության կայանված ծառայողական ավտոմեքենային։

ArmLur.am-ը դեպքի վայրում է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը վթարի հետևանքով վնասվածք է ստացել պարեկ ծառայողը, ում առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և շտապօգնության բուժաշխատողները։

Դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության և քննչական կոմիտեի աշխատակիցները։ Սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ «Porsche»-ի վարորդը եղել է ոչ սթափ, իսկ մեքենայի անվադողերը՝ կիսամաշ։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Latest

40-ամյա Վարդուհի Մանիկյանը որոնվում է որպես անհետ կորած
Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը ներկայացրել են նոր տեսահոլովակ՝ «Հայրս, մայրս»
«Տոնական կախարդանք». Մանո Գրիգորյանի ֆոտոշարքը
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
«Ում հետ շփվում եմ, ասում են՝ ես լուրջ հարաբերությունների պատրաստ չեմ». Ռաֆայել Երանոսյան
Երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներ
Քամի, մառախուղ, ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի
Ծովինար Թադևոսյանը՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդու մասնակցությամբ ծեծի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նա Վեհարան «գրոհել» չի կարող, չունի այդ հնարավորությունը. Ռոբերտ Քոչարյան