«Ի՞նչ էինք ուզում, որ ադրբեջանցիք մեր գլուխը շոյեին ու ասեին՝ «դե լավ, անցած լինի՞»»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների պաշտպանություն» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում փորձում էր հիմնավորեր, թե ինչու մենք պետք է շարունակենք օկուպացրած պահել Աղդամը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն և Ջեբրայիլը:

Մի կողմ թողնենք այն, թե դա որքանով էր լուրջ կամ ճիշտ: Ազնվությամբ արձանագրենք, որ մենք համարյա բոլորս էինք այն ժամանակ դա անում: Շատերս գնում ու դրում հիմնավորում էինք, թե ինչու պետք է տասնամյակներով օկուպացրած պահենք բազմաթիվ ադրբեջանական բնակավայրեր (իսկ այդ բնակավայրերի ադրբեջանցի բնակիչները չեն կարող վերադառնալ իրենց տներ):

Մեր այդ պահվածքի ֆոնին զարմանալու չէ այն ամենը, ինչ մեզ հետ եղավ վերջին 5 տարում… Բոլորիս պահվածքի, ոչ միայն Սերժ Սարգսյանի:
Ի՞նչ էինք ուզում, որ ԼՂԻՄ-ի մեջ չմտնող (ու բոլոր-բոլոր չափանիշներով Ադրբեջանին պատկանող) տարածքների 25 տարվա օկուպացիայից հետո ադրբեջանցիք մեր գլուխը շոյեին ու ասեին «դե լավ, անցած լինի՞»… Դա հնարավոր կլիներ միայն մի դեպքում, եթե մենք կամավոր վերադարձնեինք այդ շրջանները, բայց մեր բոլոր իշխանություններն ու ընդդիմությունները (բացի 2017-ին ՀԱԿ-ից) ամեն ինչ անում էին, որ դա չլինի:»

Latest

«Ձգեցէ՛ք որ մանուկները ինծի գան»
Բժիշկները սրտի հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար նախաճաշի երեք տարբերակ են առաջարկել
Հանրապետության որոշ մարզերում կտեղա ձյուն և ձնախառն անձրև․ ԵՂԱՆԱԿՆ ԱՅՍՕՐ
Հագեցած ու անակնկալներով լի օր է սպասվում․ Աշխատանքի մեջ մեծ նվաճումներ կունենք․ ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի
Ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին. բացառիկ մանրամասներ
25-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ Կասկադում ընկերը գողացել է ոսկյա վզնոցը և խաչը
Արշակ սրբազանի ձերբակալությունը կապ ունի թմրանյութերի հետ