«Հայ Տղեք»-ի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի

«Հայ Տղեքի» երկրպագուները ուրախանալու առիթ ունեն։ Շուտով երբեմնի սիրված ռոք խմբի մասին, որի անդամներն էին Միշոն ու Հայկոն, կենսագրական ֆիլմ կնկարահանվի։ Այս մասին Միշոն հայտնել է ինստագրամյան իր էջում։

«Կփորձեմ առանց պաթոսի, բայց էսօր, թե իմ, թե Հայկոյի ու թե մնացած թիմի անդամների համար, մի հատ շատ կարևոր պռոյեկտի, արդեն պաշտոնական սկիզբ ա հայտարարվում, նկարահանում ենք «Հայ Տղեք»-ի կենսագրական ֆիլմ։ Մի կողմ դնելով մեր ուղիղ կապը էդ պատմության հետ, մեր նպատակը հենց որպես ֆիլմ` լինի արժեք, նույնիսկ օտարի համար։ Նենց, որ շնորհավորում եմ մեզ, ձեզ ու նրանց ովքեր դեռ ներգրավվելու են ընթացքին։ Թիմը ուժեղ ա, ռեժիսորը մեր Գոգան ա, մնացած մանրամասները հերթով, ստէ` (լինկը bio-ում)»,-գրել է ռեփերը։

Երաժիշտը նաև հավելել է․ «Սենց ասեմ` եթե էս ֆիլմը չստացվի նենց, ոնց մենք ուզում ենք, ես դադարեցնում եմ երաժշտությամբ զբաղվելն ու գառի միս ուտելը»,-կատակել է նա։

Latest

«Ձգեցէ՛ք որ մանուկները ինծի գան»
Բժիշկները սրտի հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար նախաճաշի երեք տարբերակ են առաջարկել
Հանրապետության որոշ մարզերում կտեղա ձյուն և ձնախառն անձրև․ ԵՂԱՆԱԿՆ ԱՅՍՕՐ
Հագեցած ու անակնկալներով լի օր է սպասվում․ Աշխատանքի մեջ մեծ նվաճումներ կունենք․ ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի
Ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին. բացառիկ մանրամասներ
25-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ Կասկադում ընկերը գողացել է ոսկյա վզնոցը և խաչը
Արշակ սրբազանի ձերբակալությունը կապ ունի թմրանյութերի հետ