Միջին աշխատավարձը, որը հոկտեմբերին կազմել է 313 000 դրամ, ավելացել է 135 000 դրամով․ վարչապետ

Նոյեմբերի 27-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշները։

Վարչապետը Հայաստանի տնտեսական քաղաքականության ռազմավարության մեջ կարևորել է ենթակառուցվածքների դերը և ընդգծել. «Երբ այսօր քննարկումներ են գնում Հայաստանի տնտեսական ակտիվության պատճառների և բացատրությունների մասին, կարծում եմ՝ դրանում որոշակի և էական դեր ունի այն, որ վերջին տարիներին մենք Հայաստանի Հանրապետությունում ենթակառուցվածքների վիճակի շատ էական փոփոխությունների ենք հասել»։

Վարչապետը արձանագրել է, որ հոկտեմբեր ամսվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է գրանցվել. «2025 թվականի հոկտեմբերին ունենք արդեն 810 074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ ավելի քան 5000-ով ավել է կամ շուրջ 5000-ով ավել է։ Բայց ես համեմատությունները բերում եմ նաև այս անգամ էլ՝ համեմատելով 2018 թվականի հոկտեմբերին աշխատատեղերը ավելացել են 223 895-ով, իսկ աշխատավարձի ֆոնդը՝ ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդը, ավելացել է 149 միլիարդ դրամով։ Միջին աշխատավարձը, որը հոկտեմբերին կազմել է 313 000 դրամ, ավելացել է 135 000 դրամով»։

Վարչապետը նշել է նաև. «Նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 11% աճ, իսկ արդեն 2025 թվականի առաջին 10 ամիսները նախորդ տարվա հունվար–հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.1%»։

Latest

Որ օրն են կանխատեսվում տեղումներ
Արցախից տեղահանված ուսանողները կստանան ուսման վարձի փոխհատուցում․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Միջին աշխատավարձը, որը հոկտեմբերին կազմել է 313 000 դրամ, ավելացել է 135 000 դրամով․ վարչապետ
Ցավալի լուր 97 տարեկանում մաhացել է Նամի Միկոյանը
Ողբերգակшն դեպք, Տաշիրի հիվանդանnցnւմ բժիշկներն արձանագրել են 11-ամյա տղայի մաhը
Կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքներից հետվճարի չափը կավելանա` 12%-ից դառնալով 20%
«Աշխարհի ամենաուժեղ կինը» մրցույթի հաղթողը զրկվել է տիտղոսից, երբ պարզվել է, որ նա ծնվել է որպես տղամարդ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Նոր ​​օրենսդրական փաթեթ. իշխանությունները որոշել են ՀՀ երեք մարզկենտրոններում կենդանիների համար ապաստարաններ կառուցել
Հարսանիք են կանչում, քարտը դնեմ հարսի ձեռքի՞ն. Գոշի թոշակառուները դժգոհ են նոր որոշումից.ՏԵՍԱՆՅՈՒԹ