Կյանքից հեռացել է Նելլի Հակոբյանը

Կյանքից հեռացել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանը, տեղեկանում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր դպրոցի սիրելի տնօրենը՝ Նելլի Հակոբյանը։

Մարդ, որի ներկայությունը մեր դպրոցում եղել է շունչ, լույս և անսպառ բարություն:
Այսօր մեր դպրոցում զգացվում է նրա բացակայությունը. միջանցքներում չկա նրա հանգիստ քայլերի ձայնը,դասարանների դռների մոտ չկա նրա մեղմ ժպիտը,շենքի ներսում չկա այն լույսը, որը նա բերում էր իր ներկայությամբ։

Նա տնօրեն չէր՝ պաշտոնով,նա տնօրեն էր՝ սրտով։
Նա առանձնանում էր իր համեստությամբ,խոհեմությամբ և անսահման բարությամբ։
Նա առաջնորդում էր ոչ թե հրամաններով, այլ՝ օրինակներով։
Այսօր մենք ցավով հրաժեշտ ենք տալիս նրան,

բայց նրա թողած ժառանգությունը՝ սերն իր աշակերտների նկատմամբ, նվիրվածությունը դպրոցի և կրթության գործին, կշարունակեն ապրել մեր մեջ։
Մենք միշտ կհիշենք նրան՝ որպես առաջնորդ, որպես ուսուցիչ, և որպես բացառիկ մարդ, ով փոխեց մեր դպրոցը և մեզ»,– ասված է հրապարակման մեջ։

Latest

«Աշխարհի ամենաուժեղ կինը» մրցույթի հաղթողը զրկվել է տիտղոսից, երբ պարզվել է, որ նա ծնվել է որպես տղամարդ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Նոր ​​օրենսդրական փաթեթ. իշխանությունները որոշել են ՀՀ երեք մարզկենտրոններում կենդանիների համար ապաստարաններ կառուցել
Հարսանիք են կանչում, քարտը դնեմ հարսի ձեռքի՞ն. Գոշի թոշակառուները դժգոհ են նոր որոշումից.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր
Կենդանակերպի 4 նշան, nրnնք 2025-ի դեկտեմբերին կկայացնեն իրենց կյանքի ամենակարևnր nրnշnւմը…
Կյանքից հեռացել է Նելլի Հակոբյանը
Փաշինյանի համար առաջնային հարցերն այս պահին. Մանրամասներ
Ինչ նամակ են ուղաչկել Թրամփին Վիգեն Էուլջեքյանի ազատ արձակման համար․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Գոռ Հակոբյանի և Հրուշ Մնոյանի ջերմ ընտանեկան ֆոտոշարքը․ դիտել