Հաճոյախոսություններ, հիացմունքի «wow»-ներ, թեյավճարներ․ տիկին Անուշը, որպես կանոն, այսպես է ավարտում աշխատանքային օրը։
«Պատահական մարդիկ, վարորդները, երբ ինձ տեսնում են ղեկին, ժպտում են, հիացած ծափահարում։ Ուղևորներից ոմանք ասում են՝ ի՜նչ գեղեցիկ ձայն ունեք, ձեր մեքենայի աուրան ձեզ նման գեղեցիկ է։ Շա՜տ կոմպլիմենտներ եմ ստանում, դա ինձ իսկապես ուրախացնում է»,- ասում է Անուշը, ով արդեն 5 տարի համագործակցում է Yandex Go-ի հետ։
