Գիշերը հրդեհի վայրում է եղել ու իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը: «Հրդեհաշիջման աշխատանքները մեծ տեմպով շարունակվում են: Այն վտանգավոր, չափազանցված իրավիճակը, որ ներկայացվում է, չկա այդ չափազանցված իրավիճակը»,- ծխախոտը ձեռքին՝ ասում է նա:
