Արամ Սարգսյանի եղբոր փեսան փորձում է ձեռքերն ազատել Կոմիտասի շուկայի հուշարձան-շենքի սահմանափակումներից. «Ազատություն»

Երևանում նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունեցող Կոմիտասի շուկայի շենքի հետ կապված շրջադարձային իրադարձություններ կարող են տեղի ունենալ սեփականատիրոջ կողմից դատարան ներկայացրած երկու հայցերի ու դատական որոշումների պատճառով։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը:

Շենքը պատկանում է «Ջի թի բի թաուեր» ընկերությանը, որի սեփականատերը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր փեսան է՝ Գրիգոր Տեր-Ղազարյանը, սակայն իրավաբանական անձանց ռեգիստրում «Ջի թի բի թաուեր»-ի սեփականատեր հանդես է գալիս նրա կինը՝ Նոնո Սարգսյանը։

Նրանք վարչական վերաքննիչ դատարանում ԿԳՄՍ նախարարության դեմ հայցով հասել են մի որոշման, ըստ որի շուկայի շենքը չունի հուշարձան դառնալու հիմքեր, իսկ մյուսով որպես հայցի ապահովման միջոց, դատարանը ԿԳՄՍՆ-ին արգելել է շենքը հուշարձանների պետական ցուցակում ներառել ու ներկայացնել կառավարության հաստատմանը։ Այս գործողությունները կասկածներ են առաջացնում, որ կառուցապատողը շենքի հետնամասում բարձրահարկ կառուցելուց զատ նպատակ ունի նաև հուշարձանի տեսքի հետ կապված փոփոխություններ կատարել, այդ նպատակով է սկսել դատական գործընթացները։

Ավելի վաղ ընկերությունը հերքել էր շենքի արտաքին տեսքի որևէ փոփոխության մասին խոսակցությունները։

Latest

Ի՞նչ հիվանդnւթյnւններ կարnղ է առաջացնել շրթներկը և ինչպե՞ս ընտրել անվնաս շրթներկ
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Ֆիզկուլտինստիտուտ. կաշառք վերցնելու պահին դասախոսներ են ձերբակալվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պայթյnւն՝ Հայաստանnւմ հայտնի «ԺԲԿ»-ներից մեկnւմ. կան վիրավnրներ
Բժիշկները բացահայտել են, որ արքայանարինջ ուտելը առաջացնում է․ ․ ․
«Անկեղծ ես». Մագա Հարությունյանի գրավիչ ֆոտոշարքը
«Երեխան մերն էր ու կասկածներ ամուսնուս մեջ երբեք չեն եղել». Ծափաթաղում սպանված 3 տարեկան երեխայի մայր
Արմենչիկը երևանյան մենահամերգից նոր կադրեր է հրապարակել
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մասնագիտությամբ ու բնույթով էներգետիկ․ ինչպես Անուշը վերածեց ճանապարհի հանդեպ սերը մասնագիտության