70-ամյա կնոջ հեռախոսին ուղարկել են կարգավորումներ «5G» կայանքին միանալու համար՝ հափշտակելով 5 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 70-ամյա Մարգարիտա Գ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, գտնվելով Մալխասյանց փողոցի բնակարաններից մեկում, իր հետ կապ է հաստատել «Յուքոմ» ընկերության աշխատակիցը և հայտնել, որ «5G» կայանքին միանալու համար իր բջջային հեռախոսին է ուղղարկել կարգավորումներ, որը նա պետք է լրացնի, որպեսզի կարգավորումը հաստատվի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկու ժամ հետո Մարգարիտա Գ․-ն նկատել է, որ իր անվամբ բանկի բանկային հաշվեհամարից կատարել են 5 մլն դրամ գումարի փոխանցումներ «Ինեկո», «Ամերիա» և «Այդի» բանկային հաշվեհամարներին։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարգարիտա Գ․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի վարիչ։

Latest

Հիմա բարձրաձայն հայտարարում եմ՝ «Թումոն» է խոչընդոտն այս սարքովի 40 գործերի․ Վարդան Ղուկասյան
Ընտրված մատանին կբացահայտի, թե ինչ է սպասվnւմ Ձեզ մnտ ապագայnւմ
«Հայաստանը դադարեցնում է հնդկական կործանիչների գնումը». The Jerusalem Post
Շոու է՞ր, թե՞ իրականություն. 222 LAVA-ի կնոջ մեկնաբանությունը` որդի ունենալու մասին. Տեսանյութ
Խաբեցին, հավատացի, 5000 դոլար կորցրի, մի աղջկա հեռախոսահամար տվեցին, զանգեցի, ասաց՝ չեն խաբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ե՞րբ կսկսվեն դպրոցականների ձմեռային արձակուրդները
Իրականnւմ nվ է «Ազիզյաններ»-ի Մարիի նախկին ամnւuինը, nվ բռնnւթյան է ենթարկել կնnջը
70-ամյա կնոջ հեռախոսին ուղարկել են կարգավորումներ «5G» կայանքին միանալու համար՝ հափշտակելով 5 մլն դրամ
Չորրորդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունն է կասեցվել