Հղիության մասին լուրը գաղտնի պահած դերասանուհին դեռ տարիներ առաջ ինստագրամում պատասխանել էր հետևորդների հարցերին, որոնք հիմնականում անձնական կյանքի մասին էին:
Հարցին, թե ինչու է փոքր տարիքում ամուսնացել, Մարին արձագանքել է, որ ինքը փոքր չէ: 23-ամյա Մարիից հետաքրքրվել են՝ արդյոք ուզում է երկրորդ անգամ մայրանալ: «Այո , իհարկե»,- պատասխանել էր Մարին։
Ինչ վերաբերում է ամուսնության լուրը գաղտնի պահելու մասին հարցին՝ նա արձագանքել է․ «Բայց ինչո՞ւ պետք է հրապարակեմ»:

Դերասանուհին հայտնել է, որ «Ազիզյաններում» իր հղիությունն ու իրականում բալիկի սպասելը պատահական համընկնում էր:
«Սիթքոմում իմ փորն արհեստական էր: Սցենարիստներն ամենավերջում են իմացել, որ բալիկի եմ սպասում»,- ասել է նա ու հայտնել, որ սիթքոմն ունենալու է 7-րդ եթերաշրջան: Հարցին՝ այլ սիթքոմում կամ ֆիլմում կնկարահանվի՞, նա պատասխանել է, որ այո, եթե լավ առաջարկ ունենա:
