Պապը մեղադրվnւմ է անչափահաս թnռների ներկայnւթյամբ անառակաբարn արարքներ կատարելnւ համար. նա կալանավnրված է

Նոյեմբերի 21-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մակագրվել է քրեական գործ, որով 73-ամյա Մ.Հ.-ը մեղադրվում է անչափահաս թոռների ներկայությամբ անառակաբարո արարքներ կատարելու համար։ Գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այս մասին հայտնում է socialmedia.am-ը՝  հղում անելով Datalex դատական տեղեկատվական համակարգին։

Մեղադրանքի էությունը

Մ.Հ.-ը մեղադրվում է այն բանի համար, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում որդու, հարսի և անչափահաս թոռների հետ համատեղ բնակվելիս բազմիցս կատարել է անառակաբարո արարքներ՝ մերկանալով և ցուցադրելով սեռական օրգանը իր 16 տարին չլրացած թոռների՝ 2012 թվականի հունիսի 4-ին ծնված Մ.Հ.-ի և 2013 թվականի օգոստոսի 10-ին ծնված Ց.Հ.-ի ներկայությամբ։

Վերջին դեպքի հանգամանքները

Համաձայն մեղադրական եզրակացության՝ վերջին դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբեր ամսին։ Մ.Հ.-ը գտնվելով տան բակում՝ մերկացել է՝ հանելով հագին եղած շորերը և ցուցադրելով սեռական օրգանը, ինչից հետո հայհոյանքներ հնչեցնելով դրանք նետել է հարսի՝ Ա.Տ-Հ.-ի ուղղությամբ։

Երբ թոռնուհին՝ Մ.Հ.-ը, դիտողություն է արել պապին, վերջինս շարունակել է հարսի հասցեին հայհոյանքներ հնչեցնել և ասել, որ վերջինն «ուտելու» է իր սեռական օրգանը։

Իրավական գնահատականը

Մ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ վերընթաց ազգականի կողմից անառակաբարո արարք կատարելու համար։

ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պատասխանատվություն 18 տարին լրացած անձի կողմից 16 տարին չլրացած անձի ներկայությամբ մերկանալու կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելու համար։

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը որակավորող հանգամանք է սահմանում այն դեպքերի համար, երբ արարքը կատարվում է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն։

Այս հոդվածով նախատեսված պատիժը ազատազրկում է՝ երեքից վեց տարի ժամկետով։

Խափանման միջոցը

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը

 

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Latest

հուլիսի 23-ից երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
Մելիքգյուղում 25 և 20-ամյա եղբայրները գրտնակnվ uպանել են իրենց մորը. մանրամասները
Գների նոր ցանկ. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
11-ամյա Եվայի «Տատիկ-պապիկ»-ի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից, գնվել է 1800 դոլարով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava