«Քո գեղեցկությունը կընդգծվեր ազգային տարազով»․ Արեգ Սավգուլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ողջ համացանցը միս ունիվերսալ մրցույթի մասնակից Փեգի Կարաբեկյանի զգեստն է քննարկում և դրա սիմվոլիկան։
Ամփոփում. օրինակ՝ գլխադիրը խորհրդանշում է Հայ առաքելական եկեղեցու ծաղրանքը, կիսաթև ուսադիրները՝ մարզահամերգային համալիրի թևերը, ճերմակ թղթե գառմոշկան կամ պմպմռթիկները Գառնիի երգեհոնի ջարդված «ակորդները», կարմիր նուռը թշնամու թնդանոթի արկը։ Էլ լեդի Գագայի տեսահոլովակ՝ դավադրապաշտական տեսությունների ենթատեքստում, էլ գրբաց Մանուշ կամ մոմ թափող Հայկուշ, էլ նաֆս, էլ թուղթ ու գիր։

Գեղեցիկ չէ Փեգի կասեր «դասականը», հանե՛լ։ Քո գեղեցկությունը հաստատապես կընդգծվեր ազգային տարազով կամ դրա տարրերի ընդգրկմամբ նրբաճաշակ զգեստի հորինվածքներով։ Աջից առաջին նկարում հայկական տարազի օրինակ է, իսկ տարազը տնազի վերածելը չի խրախուսվում»։

Latest

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Շիրակի փողոցում
«Կամազ»-ը վրшերթի է ենթարկել 13-шմյա տղայի. արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. ՏԵՍԱՆՅՈւԹ
Թեստ. Ընտրեք ձյան փաթիլը և պարզեք, թե արդյո՞ք ձեր ցանկությունները կիրականանան այս ձմռանը
ՏԵՍԱՆՅՈւԹ «Հելե՛ք, ռա՛դ եղեք ամեն մեկդ ձեր տուն, գլխավոր մուտիլովչիկն արդեն ասել, պեչատել ա»
«Քո գեղեցկությունը կընդգծվեր ազգային տարազով»․ Արեգ Սավգուլյան
7 Վաղ Ախտանիշ, nր Ձեր Երիկամները Օգնnւթյան Են կանչnւմ
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Լոլիկով հրաշք աղցան․ համից չեք կշտանա
Խnւրմայի կnրիզի սnւրճ․ Բնական և Առnղջ Այլընտրանք