Ո՞վ է ռաբիս երգիչ Վարդանիկը
Նա ռաբիս երգերի շուկայում պահանջված է և ունի մեծաթիվ դիտումներ: Բայց շուոբիզնեսում աշխատած գումարները նրան չէին բավարարում:
2017 թվականի հունիսի 30-ին «ՍԱՍ» սուպերմարկետում Վարդանիկը դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել էր 600 հազար դրամ և դիմել էր փախուստի։ Երգիչն անհասկանալի հանգամանքներում հայտնվել էր Ռուսաստանի Դաշնությունում: Մոտ 4 ամիս անց Ռուսաստանի Դաշնությունում 34-ամյա Վարդան Եղիազարյանը ձերբակալվել էր ու տեղափոխվել Հայաստան՝ կալանքի:
Թե ինչ է եղել նրա հետ կալանավայրում, դժվար է ասել, բայց փաստ է, որ նա խիստ վատառողջ է, մարմնի կեսը նորմալ չի գործում, դրա համար իր գործընկերները սկսել են գումար հավաքել՝ բուժելու:
Այսպիսով, ի՞նչ է կատարվում հայ հայտնի երգիչների հետ, ովքեր այս կամ այն պատճառով հայտնվում են կալանավայրում։ Նրանք ժամանակավորապես կորցնում են ոչ միայն իրենց երգելու կարողությունը, այլև՝ ֆիզիկապես ավելի տկար դառնում:
Սա առեղծված է, որի մասին գուցե մի օր կպատմեն հենց իրենք՝ երգիչները:
