Միշիկի կադրերին քննադատում է` գնում Միշիկի կադրերի մոտ հարցազրույցի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում քննադատել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, իր բնորոշմամբ` «Միշիկի և Ռոբոյի ձեռամբ ֆինանսավորվող անձերին» հարցազրույց տալու համար: Խոսքը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի «Իմնեմնիմի» հաղորդմանը Սերժ Սարգսյանի տված 7 ժամանոց հարցազրույցի մասին է, որը բուռն արձագանք առաջացրեց ՔՊ-ում. ՔՊ առաջնորդը մեկ տասնյակից ավելի ստատուսներ գրեց, բոլոր ՔՊ-ականները, այդ թվում` Ալեն Սիմոնյանը հերթով անդրադարձան եւ հատկապես թիրախավորեցին հարցազրույցը վարողներին, նրանց անվանելով «Միշիկի կադրեր, Միշիկից ֆինանսավորվողներ»: Պոդքաստը վարողներն էլ անպատասխան չթողեցին իրենց հասցեին հնչած վիրավորանքները:

Սակայն պարզվեց, ինքը` Սիմոնյանն էլ առանձնապես չի խորշում Միքայել Մինասյանի հետ ասոցացվող անձանցից եւ որոշել է հարցազրույց տալ «Արմքոմեդիին»:

Հիշեցնենք, որ Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանն իրենց կենսագրության ամենաբուռն շրջանն ունեցել են Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եւ աշխատել են նրա փեսայի հետ առնչություն ունեցող թիվիներում, մասնավորապես` «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Այնպես որ նրանք ավելի շատ են «Միշիկի կադր», քան Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը:  Մենք Նարեկ Մարգարյանից հետաքրքրվեցինք` իրո՞ք Ալեն Սիմոնյանն առաջիկայում իրենց հյուրն է լինելու եւ ինչ հարցեր են քննարկելու նրա հետ: Պարզվեց, Ալեն Սիմոնյանն արդեն նկարահանվել է Սերգեյ Սարգսյանի և Նարեկ Մարգարյանի հեղինակած «Լուրջ քասթ» հաղորդման շրջանակներում. «Տենց երևի թեմա չմնաց, որ չխոսենք: Նկարահանումը քիչ առաջ վերջացավ, կիրակի կլինի եթերում»:

Նյութի աղբյուր 

Latest

Արտակարգ դեպք. կիuամերկ քաղաքացին պատշգամբից փորձում էր ցատկել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ընկերներ երկուսիս համար էլ համարձակ որոշում էր … Սևակ Ամրոյան
Միշիկի կադրերին քննադատում է` գնում Միշիկի կադրերի մոտ հարցազրույցի
Փարիզի դատարանը բավարարել է Սարկոզիին բանտից ազատելու միջնորդությունը
Այծեղջյուրներ՝ կարծես օրը հատուկ Ձեզ համար ընտրված լինի․․․Նոյեմբերի 11-ի աստղագուշակ
Աստված հուշում է մեզ. 15 կարևոր հուշումներ, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է իմանա
«Մատաղ կանեմ քեզ». համացանցում տեսանյութ է հայտնվել երգիչ Վարդանիկի մասնակցությամբ՝ ինչպես է նա կողոպտում խանութը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվում բանտում հայտնի երգիչների հետ. բացառիկ
Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել հեռուստաալիքի շենքի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ