29 անձ ձերբակալվել է․ ինչ է կատարվել Երևանում

Հանցավորության կանխարգելման միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է աշխատանքները ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ուղղությամբ։ Ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հերթական միջոցառումն են իրականացրել Քրեական ոստիկանության ծառայողները։

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ մի շարք անձանց վերաբերյալ, որոնք տանն ու ավտոմեքենայում ապօրինի պահում են զենք-զինամթերք:

Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել տարբեր անձանց պատկանող 47 հասցեներում և 9 ավտոմեքենաներում:
Հայտնաբերվել են ատրճանակներ, զինամթերք, նաև թմրանյութ` կոկաին, մարիխուանա և մեթադոնային լուծույթ:

29 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանություն

Latest

Ցավալի կորուստ Վահագն Ալեքսյանի ընտանիքում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշօղլին գյուղացուն տփեց գետնին, մենակ իրա լափելը լինի». Մալաթիայի շուկայի առևտրական
«Ո՞ւր են ուղղվել հատկացված գումարները»․ Սոնա Աղեկյան
Տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և նրա հորը. գործը դատարանում է
Ինչքան ուժ ունենք շտապում ենք դեպի ավարտ. Նազենի Հովհաննիսյան
Ես իմ զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին, ում արտաքինը բռի, գռեհիկ, անկիրթ ու տգետ տղամարդիկ արդեն մի քանի տարի է` դարձրել են իրենց համար ինքնահաստատման միջոց. Աննա Հակոբյան
29 անձ ձերբակալվել է․ ինչ է կատարվել Երևանում
Կասեցվել է Երևանի N 11 մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Ձեր ղարաբաղցիք փախան, եկան ստեղ, կայնեիք, կռվեիք». «Մենք կռվել ենք, դու ի՞նչ ես արել. վեճ՝ Մալաթիայի շուկայում