Uպանության հատկանիշներnվ վարnւյթ է նախաձեռնվել․ 3-ամյա Տիգրանին nրnնnւմ են հարակից գյnւղերnւմ․ ի՞նչ նորություններ կան

Հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը, ժամը 16։30-ի սահմաններում կորել է։ Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են․ այս մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Բացի այդ, MediaHub-ի տեղեկություններով՝ փրկարարներն արդեն սկսել են որոնել նաև Սևանա լճի ափամերձ հատվածում, Սևանա լճում, սակայն փոքրիկի տնից բավականին հեռու է Սևանա լիճը։ Մեր տեղեկություններով՝ փոքրիկին որոնում են անգամ հարակից գյուղերում, սակայն, դեռ նորություն չկա։

Վարկածները շատ են, ՔԿ-ից MediaHub-ին նշեցին, որ որևէ նորություն չկա, իսկ ահա Ծափաթաղ գյուղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը ընդհանրապես հրաժարվեց խոսել։

MediaHub-ն ուղիղ եթերով լուսաբանում էր Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները, Տիգրանի մայրը մեզ հետ զրույցում նշեց․ «Տիգրանին առավոտյան եղբայրն է տարել մանկապարտեզ, հետո ես տեսել եմ բակում խաղալիս։ Խաղում էր տան դեմը, չորս անց կեսից չկա, աշխատանքից եկա, մտա տուն, տեսա երեխան չկա։ Ես չգիտեմ՝ ուր գնացած կլինի, հեռու գնացած չի լինի, երբ նկատեցինք, որ երեխան չկա, սկսեցինք ման գալ, իսկ հետո զանգահարել ենք 911»։

Հիշեցնենք, որ 3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (uպանnւթյուն)։

Latest

ԱՄՆ-ն չեղարկել է Պուտին-Թրամփ հանդիպումը՝ Ուկրաինայի հարցում Մոսկվայի կոշտ դիրքորոշման պատճառով. Financial Times
Շուկաներում ֆիքսվել է ոսկու ռեկորդային անկում
Ընտրե՛ք մատանին և բացահայտե՛ք ձեր հոգու ուժը
«Դուետ, որին սպասել եմ դեռ մանկուց». Տաթև Ասատրյանն ու Թաթան համատեղ տեսահոլովակ են ներկայացրել
Ի՞նչ կապ ունի Արարատ Միրզոյանի կինը Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամությանը
«Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ դուք կամ Ախտոյաններն ի՞նչ կապ ունեք». հարց՝ Նարեկ Օհանյանին
Համատեղ աղոթք՝ փոքրիկ Տիգրանի գտնվելու համար
Ինչպես է Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով անցնող Նարեկ Օհանյանը լսում դատախազին
Ինչ է կատարվում Սարիկ Մինասյանի ծնողների վթարի դեպքի վայրում․ տեսանյութ՝ դեպքի վայրից