Կասեցվել է Երևանի N 11 մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ռուսթավելի 19): Հայտնում է ՍԱՏՄ-ն։
 ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կազմակերպությունում իրականացվող ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:
Ի մասնավորի՝
խոհանոցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, անցանկալի բորբոսների առաջացումը, կատարվի համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, հնարավոր լինի պայքարել միջատների դեմ,
սննդամթերքի պատրաստման, մշակման համար նախատեսված հատվածում հատակը չի ունեցել հարթ մակերես, գտնվել է ոչ նորոգ վիճակում,
պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,
առաստաղները ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
դռները հարթ չեն եղել՝ բացառելով դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը:
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Latest

Ցավալի կորուստ Վահագն Ալեքսյանի ընտանիքում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշօղլին գյուղացուն տփեց գետնին, մենակ իրա լափելը լինի». Մալաթիայի շուկայի առևտրական
«Ո՞ւր են ուղղվել հատկացված գումարները»․ Սոնա Աղեկյան
Տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և նրա հորը. գործը դատարանում է
Ինչքան ուժ ունենք շտապում ենք դեպի ավարտ. Նազենի Հովհաննիսյան
Ես իմ զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին, ում արտաքինը բռի, գռեհիկ, անկիրթ ու տգետ տղամարդիկ արդեն մի քանի տարի է` դարձրել են իրենց համար ինքնահաստատման միջոց. Աննա Հակոբյան
29 անձ ձերբակալվել է․ ինչ է կատարվել Երևանում
Կասեցվել է Երևանի N 11 մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Ձեր ղարաբաղցիք փախան, եկան ստեղ, կայնեիք, կռվեիք». «Մենք կռվել ենք, դու ի՞նչ ես արել. վեճ՝ Մալաթիայի շուկայում