Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։  Իրավապահ մարմիններում  կայքի աղբյուրները հաստատեցին մեր տեղեկությունները։

«Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի  պատասխան ՆԳՆ-ից չեն հերքել հետախուզման մասին տեղեկությունն՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Փորձում ենք քրեական վարույթի մանրամասները պարզել նաև վարույթն իրականացնող մարմնից։ ՔԿ-ից, սակայն, ևս առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։

Ավելի վաղ Վահե  Հակոբյանի անունը շրջանառվում էր կոռուպցիոն բնույթի գործի շրջանակներում։ Բացի այդ՝  ԶՊՄԿ-ին առնչվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաև Հակոբյանի եղբայրը և ԶՊՄԿ գլխավոր  տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ էր անում Կոմիտասի հրդեհի տարածքում ԱԺ նախկին պատգամավոր Դերժավայի Արկադին․ այրվող KFC ցանցի սեփականատերը նա է
Զգուշացո՛ւմ․ վաղը սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը
Լիլիթ Հովհաննիսյան և Կարո Այրումյանը համատեղ տեսահոլովակ են ներկայացրել
Վիրավորին չի հաջողվել փրկել
Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Փաշինյանը բացատրեց, թե ինչու են քաղաքացու բերանը փակելով՝ նրան հանել եկեղեցուց
Ինչպե՞ս է Տեր Արամը օրհնում օրենքով գող Զապին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ձերբակալվել է Օշականցի Գևորիկը
ՈւՂԻՂ. Հրդեհ Կոմիտաս փողոցի KFC սննդի կետում.6 մարտական հաշվարկ է մեկնել