Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր կքննարկվի 3-ամյա Տիգրանի ծնողներին ծնողական իրավուքնից զրկելու հարցը

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ այսօր խնամակալության և հոգաբարձության մարմնի հրատապ նիստ է հրավիրվել. քննարկվելու են 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր՝ այդ թվում նաև ծնողներին ծնողական իրավունքից զրկելու և երեխաների հետագա խնամքի հարցը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

«Նիստին կմասնակցեն երեխաների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունների, դպրոցի, ոստիկանության, միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները։ Այսինքն նիստին կմասնակցեն բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք շփվել են այդ ընտանիքի հետ և տեղյակ են իրավիճակին։ Բազմաթիվ հարցեր են քննարկվելու ընտանիքին առնչվող, երեխաների հետագա ճակատագրի հետ կապված, նաև բարձրացնելու ենք ծնողներին ծնողական իրավունքից զրկելու հարցը։ Այսօր առաջին անգամ նման լայնածավալ քննարկում ենք կազմակերպում։ Այսօր երեխաների հետագա խնամքի հարցը պետք է լուծենք»,–ասաց Մամիկոն Գալոյանը։

Latest

Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր կքննարկվի 3-ամյա Տիգրանի ծնողներին ծնողական իրավուքնից զրկելու հարցը
Իջևանում 4 անչափահաս երեխա ապրում են դոմիկի մեջ․ հարցը դիտարկեք որպես շտապ միջամտության ենթակա
Փորձել են Նուբարաշենի բանտում ծեծել տալ Արամուս գյուղում ամուսինների սպանության գործով կալանավորվածին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է այս հայատյաց փաստաբանի ծառայություններից
Փորձել էին վճարել կեղծ թղթադրամներով. Արարատի մարզի ոստիկանները ձերբակալել են երկու անձի
Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն մի փոքր էժանացել է
Անձնական հարցերի չանդրադառնանք. Տեր Տարոնը՝ ՌԴ-ում տաքսի վարելու մասին
«Ես հրաժարվեցի այդ կազմի հետ քննել իմ հարցը»․ Կարգալույծ կարվի՞ Տեր Տարոն քահանա Հունանյանը
Բարձր արժանիքներով մարդն ուտում է առանց փորը լցնելու, աշխատավայրում ջանասեր է, խոսքի մեջ՝ խոհեմ. Հակոբյան