Փորձել էին վճարել կեղծ թղթադրամներով. Արարատի մարզի ոստիկանները ձերբակալել են երկու անձի

Նոյեմբերի 1-ին` ժամը 19.25-ին, Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ Երևան-Երասխ ճանապարհի ռեստորանային համալիրի հաճախորդները վճարել են կեղծ թղթադրամով։


Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, մեկնել են բաժնից օպերատիվ խումբ նաև` մարզի պարեկները։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ուղևորների ինքնությունը` Արտաշատի և Ոստան գյուղի բնակիչներ 33 և 32 տարեկան երկու տղամարդ:

Ըստ վարորդի` Արտաշատից ռեստորան տեղափոխելու համար իրեն փորձել են վճարել 20 և 50 հազարանոց թղթադրամներով, սակայն հասկանալով, որ կեղծ են, ինքը դրանք չի վերցրել։

Ժամը 20.25-ին Երևան-Երասխ ճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Արտաշատի բաժին: 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ 20 և երեք հատ 10 հազարանոց կեղծ թղթադրամներ, նաև` գաղտնի փականով դանակ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

Latest

Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր կքննարկվի 3-ամյա Տիգրանի ծնողներին ծնողական իրավուքնից զրկելու հարցը
Իջևանում 4 անչափահաս երեխա ապրում են դոմիկի մեջ․ հարցը դիտարկեք որպես շտապ միջամտության ենթակա
Փորձել են Նուբարաշենի բանտում ծեծել տալ Արամուս գյուղում ամուսինների սպանության գործով կալանավորվածին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է այս հայատյաց փաստաբանի ծառայություններից
Փորձել էին վճարել կեղծ թղթադրամներով. Արարատի մարզի ոստիկանները ձերբակալել են երկու անձի
Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն մի փոքր էժանացել է
Անձնական հարցերի չանդրադառնանք. Տեր Տարոնը՝ ՌԴ-ում տաքսի վարելու մասին
«Ես հրաժարվեցի այդ կազմի հետ քննել իմ հարցը»․ Կարգալույծ կարվի՞ Տեր Տարոն քահանա Հունանյանը
Բարձր արժանիքներով մարդն ուտում է առանց փորը լցնելու, աշխատավայրում ջանասեր է, խոսքի մեջ՝ խոհեմ. Հակոբյան