«Եկեք օգնենք կարիքավոր երեխաներին» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
Այս նամակով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ մտահոգիչ և անմարդկային իրավիճակի վրա։ Տավուշի մարզի Իջևան քաղաքում 4 անչափահաս երեխա ապրում են դոմիկ տնակի մեջ՝ սարսափելի և ոչ հարմար պայմաններում։ Երեխաները գտնվում են սոցիալական և հիգիենիկ ծանր վիճակում, զուրկ են տարրական կենցաղային պայմաններից և պաշտպանության որևէ երաշխիքից։
Անհասկանալի է, թե ինչու տեղական սոցիալական աշխատողները դեռ չեն արձագանքել այս իրավիճակին։ Խնդրում եմ անհապաղ կազմակերպել այցելություն նշված ընտանիք, գնահատել երեխաների առողջական և սոցիալական վիճակը, և ապահովել անհրաժեշտ աջակցություն՝ ըստ օրենքով սահմանված կարգի։
Պահանջում եմ այս հարցը դիտարկել որպես շտապ միջամտության ենթակա, քանի որ խոսքը վերաբերում է երեխաների իրավունքների կոպիտ խախտմանը և նրանց կյանքի ու առողջության վտանգին»
