«Վատ չի գրել, բայց չի էլ հերքել»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արշակ սրբազանը պատասխանեց հայտարարությամբ: Վատ չի գրել: Բայց չի էլ հերքել: Արել է մի ոճով, որ անչափ հայկական է: Ու միայն հայկական: Բացառապես հայկական: Թե բա կարհամարհեմ, ես չեմ, բայց ես եմ, բայց ես չեմ: Բայց արհամարհում եմ, բլա, բլա, բլա … Եվ այլն:

Ու չնայած դրան` հնարավոր վատ բոլոր տարբերակներից` ընտրել է գրական ժանրի ամենանվազ վատը:
Միաշամանակ Արշակ սրբազանը, անգամ այս հայտարարությունը տարածելուց հետո պարտավոր էր հրաժարական տալ: Ասելով մոտավորապես մի բան. «Ես չեմ կինոյի դերասանը, բայց քանի որ մեղադրվում եմ և իմ միջոցով թիրախավորվում է եկեղեցին` եկեղեցին հարվածներից զերծ պահելու համար հեռանում եմ, որ իմ թիրախավորման արդյունքում եկեղեցին չտուժի և անսասան մնա»:
Այդպես են միշտ անում նման իրավիճակներում հայտնվողները նորմալ, քաղաքակիրթ հասարակություններում:
Բայց ոչ հայկականում: Ու մնում է: Ու կինոն շարնակվելու է: Հիմա արդեն առավել հուժկու արարներով: Որովհետև ռեժիմն ունի հանձնարարություն Բաքվից` գրավելու եկեղեցին և այն Իրիվանյան ղազիաթի վերածելու:
Ու վերածելու է: Այդ թվում և եկեղեցու` Արշակ սրբազանի պեսներին ունենալու և նրանց խելքով շարժվելու պատճառով:
Երկու կողմերն էլ արժանի են միմյանց: Արժանի է նաև եկեղեցին, որ փաստացի վաղուց չկա:
Եվ ո´չ, Արշակ եպիսկոպոս, իշխանությունը հաջողելու: Քո ու շեֆիդ հիմար հայտարարություններն այն մասին թե չի հաջողվելու եկեղեցին կործանել` այն նույն սերիայից են որով քո խելքակիցները երեսուն տարի շարունակ պնդում էին թե թշնամին չի հարձակվի, պատերազմ չի լինի: Կամ թե որ հայ ժողովուրդը հետպատերազմյան շրջանում ոտքի կկանգնի:
ՄՈւՇՔԻ գալ է պետք, եթե ուշքի չեք գալիս ու խելք չեք հավաքում:
Բայց դուք անկարող եք դա անել:
Բոլորն են անկարող»։

Latest

Զբոսաշրջիկների պաշտպանություն՝ անվտանգության նոր չափորոշիչներով․ Նախագիծ
Բակերի ստերջացված շները՝ իրավական պաշտպանության կարիքի ներքո. օրենքի նախագծի բացը
Ալիևն nւ Էրդnղանը հրավիրվել են Հայաuտան․ հայտնի է՝ ինչ առիթnվ
«Գտել եմ նրան, ով ինձ օգնել է վերակենդանանալ». Մանե Գրիգորյանը՝ ամուսնալուծության ու սիրելիի մասին
«Ես չեմ իմացել, որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված ցուցակում իմ անունը կա»․ Անդրանիկ Քոչարյան
«Հայաստանի տարածքն անընդհատ փոքրանում է, բայց իրար շնորհավորելու առիթ գտնում եք»․ Գառնիկ Դանիելյան
«Մոսո, մեքենայի մեջ հոգեպահուստ ի՞նչ ունես․․․»․ ինչպե՞ս է Վազգեն Սարգսյանն արձագանքել, երբ իմացել է՝ սպան տղա է ունեցել
Մեր բերանը փակելու չի, մենք զինվոր ենք. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Տաքսիով գնում էին կոնֆերանսի․ nղբերգական ավտnվթարի զnհ է դարձել նnւյն հիվանդանnցի երկnւ բժիշկ