Զբոսաշրջիկների պաշտպանություն՝ անվտանգության նոր չափորոշիչներով․ Նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով սահմանվում է, որ նոր որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  • Սահմանել անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները՝ համաձայն N 1 հավելվածի։

Հավելվածի հիմնական դրույթները

  • Սահմանվում են էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների (անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող ծառայություններ) տեսակը, կազմակերպիչների, ղեկավարների, անձնակազմի և մասնակիցների պարտավորությունները։
  • Չափորոշիչները ընդգրկում են անվտանգության կառավարման համակարգի (ԱԿՀ) ներդրման, ռիսկերի գնահատման, ռիսկերի կառավարման, էական միջադեպերի արձանագրման, անձնակազմի պատրաստվածության և վերապատրաստման, անվտանգության սարքավորումների ստուգման ու պահպանման պահանջները։
  • Կազմակերպիչը պարտավոր է ապահովել մասնակիցների համար ապահովագրություն (մեկ անձի դեպքում առնվազն 1,800,000 ՀՀ դրամ, մեկ ապահովագրական պատահարի դեպքում՝ առնվազն 18,000,000 ՀՀ դրամ), ինչպես նաև ապահովագրություն էական միջադեպերի ժամանակ բժշկական օգնության և տարհանման համար։
  • Կազմակերպիչն ու ղեկավարները պարտավոր են կանխել ծառայությունից օգտվելն այն անձանց համար, ովքեր ալկոհոլի կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ են, չունեն անհրաժեշտ հմտություններ կամ առողջական հակացուցումներ։
  • Կրիտիկական սարքավորումները պետք է ստուգվեն ամեն օգտագործումից առաջ, օգտագործվեն և պահպանվեն արտադրողի ցուցումներին խիստ համապատասխան։
  • Անհրաժեշտ է պահպանել փաստաթղթավորում՝ ԱԿՀ, անձնակազմի վերապատրաստման ապացույցներ, սարքավորումների ստուգման փաստաթղթեր, մասնակիցների ծանուցումների ստորագրություններ։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2025 թվականի հուլիսի 27-ի № 664-Ա որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները՝ արկածային զբոսաշրջության ոլորտում ծառայությունների մատուցումը իրավաչափ, անվտանգ և համակարգված կազմակերպելու նպատակով։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումը պետական բյուջեից հավելյալ ֆինանսական միջոցների հատկացում չի պահանջում

Ակնկալվող արդյունքը

  • Կիրականացվի ծառայությունների մատուցման տեխնիկական անվտանգության և որակի միասնական պահանջների ներդրում։
  • Կբարձրանա արկածային զբոսաշրջության ենթակառուցվածքների և ծառայությունների մատուցողների պատասխանատվության մակարդակը։
  • Կապահովվի ոլորտում գործող մասնագետների և ուղեկցողների մասնագիտական պատրաստվածությունը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։
  • Կխթանվի անվտանգության մշակույթի ձևավորումը և վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը։
  • Կբարձրանա զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ հանրային և միջազգային վստահությունը։
  • Հայաստանը կդառնա առավել գրավիչ, անվտանգ և մրցունակ ուղղություն արկածային զբոսաշրջության միջազգային շուկայում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է՝

  • «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2021–2026 թվականների ծրագրի համապատասխան կետերից և «Զբոսաշրջություն» բաժնից,
  • ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրից։

Latest

Զբոսաշրջիկների պաշտպանություն՝ անվտանգության նոր չափորոշիչներով․ Նախագիծ
Բակերի ստերջացված շները՝ իրավական պաշտպանության կարիքի ներքո. օրենքի նախագծի բացը
Ալիևն nւ Էրդnղանը հրավիրվել են Հայաuտան․ հայտնի է՝ ինչ առիթnվ
«Գտել եմ նրան, ով ինձ օգնել է վերակենդանանալ». Մանե Գրիգորյանը՝ ամուսնալուծության ու սիրելիի մասին
«Ես չեմ իմացել, որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված ցուցակում իմ անունը կա»․ Անդրանիկ Քոչարյան
«Հայաստանի տարածքն անընդհատ փոքրանում է, բայց իրար շնորհավորելու առիթ գտնում եք»․ Գառնիկ Դանիելյան
«Մոսո, մեքենայի մեջ հոգեպահուստ ի՞նչ ունես․․․»․ ինչպե՞ս է Վազգեն Սարգսյանն արձագանքել, երբ իմացել է՝ սպան տղա է ունեցել
Մեր բերանը փակելու չի, մենք զինվոր ենք. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Տաքսիով գնում էին կոնֆերանսի․ nղբերգական ավտnվթարի զnհ է դարձել նnւյն հիվանդանnցի երկnւ բժիշկ