
«Ես բարեկամաբար հորդորում եմ պարոն Ներսիսյանին (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ․- խմբ), ով քաղաքականապես զարգացած մարդ է, ժամանակին պատգամավորի թեկնածու էլ է եղել, հեռանա»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով․ «Նա պետք է հասկանա, որ, ինչպես ասում են՝ մեր տներին են մոտենում, թող գնա, մեկ ա գնալու է։ Թող չստիպի հասնենք էն կետին, որ այլընտրանք չլինի, պատուհան ու դուռ չլինի, որտեղից կարողանա դուրս գալ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքը չի խոսում ինչ-որ քրեական գործերի մասին, քանի որ դրանց մասին տեղեկտավություն չունի։