
Արեգակի հակառակ կողմում պլազմայի մի շարք արտանետումներից հետո շատ մեծ պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան Telegram-ում։
«Մասշտաբի մասին պատկերացում կազմելու համար կենտրոնում գտնվող փոքր շրջանակը Արեգակն է՝ 1,5 միլիոն կիլոմետր տրամագծով։ Համեմատության համար, Երկիրը 13 000 կիլոմետրից պակաս է», – ասվում է գրառման մեջ։
Ինչպես պարզաբանել են մասնագետները, Արեգակի հակառակ կողմում ներկայումս տիեզերանավեր չկան։