
«Թեպետ Սահմանադրական դատարանի որոշումները քննելի չեն, բայց այս օրենքի մեջ պետք է հաշվի առնել երեխայի լավագույն շահը»,- ԱԺ-ում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը։
1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգը՝ միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, եթե ամուսիններից մեկը մինչև 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան).
2) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող մինչև 55 տարեկան տղամարդը կամ կինը՝ իր ցանկությամբ (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան)»:
Նախագծում նշված է, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ օրենքի վերոնշյալ հոդվածի կետերը ճանաչվել են հակասահմանադրական։
Հռիփսիմե Հունանյանն իր խոսքում նշեց, որ տարիքային սահմանափակումները բխում էին երեխայի շահերից․ «Տարիքային սահմանափակումը հանելու դեպքում ռիսկեր եմ տեսնում։ Ենթադրենք՝ 70 տարեկան կինը կամ տղամարդը ուզենան երեխա ունենալ սուրոգատ մոր օգնությամբ, այստեղ խնդիր է առաջանում երեխայի լավագույն շահի հետ կապված։ 70 տարեկանն արդեն տարեց է, ով ունի խնամքի կարիք, բայց նա պետք է խնամի այդ երեխային, ես այստեղ խնդիր եմ տեսնում»,- ասաց Հունանյանը։