Unity EURO Cup 2025. Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը

Նիդերլանդներում ավարտվեց Unity EURO Cup 2025-ը։

Հայաստանի թիմը հաջող արդյունքներ գրանցելով դուրս էր եկել փլեյ-օֆֆ, որտեղ հաղթահարել էր Հյուսիսային Իռլանդիայի (2:1) և Իռլանդիայի (2:1) արգելքները։

Կիսաեզրափակիչում մեր ընտրանին առավելության հասավ Հունաստանի նկատմամբ 1:0 հաշվով։

Եզրափակիչ խաղում Հայաստանի թիմը հանդիպեց Ֆինլանդիային։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էին ֆինները։

Unity EURO Cup-ը ՈւԵՖԱ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) համատեղ նախաձեռնությունն է։ Այս մրցաշարը հիշեցնում է, որ ֆուտբոլը ուժ ունի միավորելու մարդկանց՝ անկախ նրանց պատմությունից կամ ծագումից։ Այն ապացուցում է, որ սպորտը կարող է դառնալ ներառման, հույսի և նոր հնարավորությունների հարթակ։

Latest

«Գոտին ձգելու ժամանակը»․ Նիկոլ Փաշինյան
Բժիշկը զգուշացրել է 35 տարեկանից հետո հղիության հնարավոր ռիսկերի մասին
Հերթով սաղին կբռնենք․ Փաշինյանը՝ քաղաքացուն (տեսանյութ)
«Եղել են շատ ծանր դեպքեր, երբ տանը նստած հասկացել եմ, որ մեկ ժամից պետք է ելույթ ունենամ, բայց չգիտեմ ինչպես». Սոնա Ռուբենյան
Լուսանկարում պատկերված կինն անհետացել է Երևանում
Հերթական սկանդալը՝ Հայաստանում․ փոխքաղաքապետը և ավագանու անդամը ծեծել են իրար․ կան ձերբակալվածներ
Unity EURO Cup 2025. Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը
Մեկնարկում է Թրամփ-Զելենսկի հանդիպումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Փաշինյանի խոսնակը՝ Սյունիքի մարզի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ գոտի ստեղծելու մասին