Unity EURO Cup 2025. Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը

Նիդերլանդներում ավարտվեց Unity EURO Cup 2025-ը։

Հայաստանի թիմը հաջող արդյունքներ գրանցելով դուրս էր եկել փլեյ-օֆֆ, որտեղ հաղթահարել էր Հյուսիսային Իռլանդիայի (2:1) և Իռլանդիայի (2:1) արգելքները։

Կիսաեզրափակիչում մեր ընտրանին առավելության հասավ Հունաստանի նկատմամբ 1:0 հաշվով։

Եզրափակիչ խաղում Հայաստանի թիմը հանդիպեց Ֆինլանդիային։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էին ֆինները։

Unity EURO Cup-ը ՈւԵՖԱ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) համատեղ նախաձեռնությունն է։ Այս մրցաշարը հիշեցնում է, որ ֆուտբոլը ուժ ունի միավորելու մարդկանց՝ անկախ նրանց պատմությունից կամ ծագումից։ Այն ապացուցում է, որ սպորտը կարող է դառնալ ներառման, հույսի և նոր հնարավորությունների հարթակ։

Latest

Unity EURO Cup 2025. Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը
Մեկնարկում է Թրամփ-Զելենսկի հանդիպումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Փաշինյանի խոսնակը՝ Սյունիքի մարզի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ գոտի ստեղծելու մասին
«Որոշել են «սլիվ» անել՝ եկեղեցու դեմ նոր թափով հարձակվելու համար»․ Դերենիկ Մալխասյան
Ասեց ու հարամեց․ Ինչպես է երգչուհի Նարե Գևորգյանը ընկնում բեմից
16-ամյա և 23-ամյա երիտասարդները մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված շուրջ 40 ավտոմեքենաներից կատարել են գողություն
«Կրակներ». Ջուսը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմները, Աննա Վինտուրը և Նինա Դոբրևը Վիկտորիա Բեքհեմի գալա երեկույթին
Պրեմիերա. LA Project և Գոռ Սուջյան – «Վերադարձ»