
Նյու Յորքում տեղի է ունեցել Վիկտորիա Բեքհեմի մասին Netflix-ի վավերագրական շարքի թողարկմանը նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը ներկա են եղել Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմները, Նինա Դոբրևը, Աննա Վինտուրը, Vogue-ի նոր գլխավոր խմբագիր Քլոե Մալը, սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, լուսանկարիչ Սթիվեն Քլայնը, դիզայներ Թորի Բուրչը և ուրիշներ։
51-ամյա Վիկտորիան կարմիր գորգին ներկայացել է սեփական ապրանքանիշի բաց վարդագույն զգեստով: