
«Ամենաբարդն իմ աշխատանքում ուշադրության կենտրոնում լինելն է, ամեն ինչ հասցնելը, կարծիքները քո մեջ ճիշտ բալանսավորելը: Հիմնականում լինում են հազար լավ մեկնաբանություն և մեկ վատ մեկնաբանություն: Եթե կենտրոնոնաս այդ բացասականի վրա, դու կխախտվես: Պետք է հասկանաս, որ նորմալ է և ուշադրությունդ կենտրոնացնես դրական ալիքի վրա, որն ամեն օր ստանում ես: Պետք է անկեղծ լինես հանդիսատեսի հետ: Դու բարձրանում ես բեմ ամենավատ օրերին, ամենատանջված վիճակում և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, ու հասկանում ես, որ հանդիսատեսին ընդհանրապես հետաքրքիր չի քո հոգեվիճակը: Ինքը եկել է կտրվելու և մեղեդին վայելելու ու դու իրավունք չունես չտալու: Եղել են շատ ծանր դեպքեր, երբ տանը նստած հասկացել եմ, որ մեկ ժամից պետք է ելույթ ունենամ, բայց չեմ իմացել, ինչպես պիտի անեմ: Բարձրացել եմ բեմ ու իմ ձայնն ինձ բուժել է այդ պահին»,- «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում ասել է երգչուհի Սոնա Ռուբենյանը: