Հանցավոր ծագում ունեցող 425 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Հանցավոր ծագում ունեցող 205 մլն ՀՀ դրամից բացի, պետական բյուջե է վերականգնվել ևս 425 մլն ՀՀ դրամ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Latest

Unity EURO Cup 2025. Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը
Մեկնարկում է Թրամփ-Զելենսկի հանդիպումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Փաշինյանի խոսնակը՝ Սյունիքի մարզի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ գոտի ստեղծելու մասին
«Որոշել են «սլիվ» անել՝ եկեղեցու դեմ նոր թափով հարձակվելու համար»․ Դերենիկ Մալխասյան
Ասեց ու հարամեց․ Ինչպես է երգչուհի Նարե Գևորգյանը ընկնում բեմից
16-ամյա և 23-ամյա երիտասարդները մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված շուրջ 40 ավտոմեքենաներից կատարել են գողություն
«Կրակներ». Ջուսը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմները, Աննա Վինտուրը և Նինա Դոբրևը Վիկտորիա Բեքհեմի գալա երեկույթին
Պրեմիերա. LA Project և Գոռ Սուջյան – «Վերադարձ»