
ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը գրում է․ «Երբ որոշեցի պատմել իմ ու Ներսեսի պատմությունը, այսքան մեծ ու դրական արձագանք չէի կարող անգամ պատկերացնել։ Ես իրապես բախտավոր եմ, որ դուք կաք իմ կյանքում։ Ձեր տված էներգիան ինձ շատ էր պետք հենց հիմա՝ երբ մոտեցել եմ բուժման ամենավերջին փուլին, երբ երբեմն ուժերս մի քիչ նվազում են։ Ձեր շնորհիվ ես ստացա բոլոր այն լիցքերը, որոնք անհրաժեշտ են քիմիոթերապիայի վերջին կուրսն անցնելու և այս մարտը հաղթական ավարտելու համար։
Որքան էլ ուժեղ լինես, քաղցկեղի ճանապարհը միայնակ չես անցնի։ Ես պարզապես քաղում էի ձեր սերն ու հոգատարությունը, դրական լիցքերը՝ այդ ճանապարհին չընկճվելու համար։ Շատերիդ չեմ պատմել հիվանդության մասին, բայց դուք անպայման նկատել եք, որ մշտապես կապի մեջ եմ եղել։ Դա էգոիստաբար արել եմ հենց այդ լիցքերը ստանալու ու ուժեղ մնալու համար։
Անչափ շնորհակալ եմ բոլորիդ բարեմաղթանքների, աջակցության ու սրտացավության համար։ Սա միայն իմ, այլ նաև մեր համատեղ հաղթանակն է, որը մենք դեռ երկար ենք տոնելու։
Հ.գ. բոլոր նամակներին ու մաղթանքներին առանձին պատասխանելու եմ, մնում է Ներսեսը գրկիցս մի քիչ իջնի»։