Երբ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ժողովրդական երևալ, ցույց է տալիս իր անգործությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ մի երկրի նորմալ ղեկավար չի կարող պարապ թրև գալ մետրոներում, առավել ևս Հայաստանի նման բարդ երկրի ղեկավարը։ Նախ, որովհետև իր ժամանակը երբեք չպետք է բավարարի, երկրորդ` ինքը նույնիսկ մեքենայում ընթացքից պետք է երկրի հարցերով զբաղվի, հետո, եթե դու գործում ես ի շահ երկրի, ուրեմն դու հաստատ կունենաս նաև անձնական լուրջ անվտանգության խնդիրներ և նման քայլը ուղղակի կլինի անպատասխանատվություն քո երկրի և ժողովրդի նկատմամբ։
Հետևաբար փաշինյանը, երբ ձգտում է ժողովրդական երևալ և փողոցներում թափառել, դրանով ընդգծում է իր անպատասխանատվությունը երկրի և ժողովրդի հանդեպ, ցույց է տալիս իր անգործությունը, շեշտում այն հանգամանքը, որ իրենից այլևս ոչինչ չկա կախված, որ ինքը այլևս ոչինչ որոշող չի, իր պահվածքը նույնիսկ թուրքական նահանգապետին հարիր չի, ինչքան է արժեզրկել մեր երկիրը և երկրի դերը տարածաշրջանում, որ այլև ոչինչ չունի անելու և հաջորդ անգամ կսկսի որևէ շենքի անկյունում կանգնել և գարեջուր վայելել»։

 

Latest

Դստեր աչքի առաջ uպանել են Ալեքսանդր Սուպոնիցկիին
Մարդ ավելի լավ է առանց ամուսին մնա, քան նախընտրի երրորդ անգամ պսակադրվել
«Ես սովորական շոր հագա՝ ցույց տալու, որ իշխանության գալու նկրտում չունեմ»․ Էլեոնորա Մանանդյան
2025թ. հոկտեմբերի 12-ից Եվրոպական Միությունում սկսում է գործել մուտքի/ելքի նոր համակարգ. մանրամասներ
Մի օր անհանգստացած մայր եկավ Աստծո մոտ և խնդրեց․ –Ես եկել եմ, Աստված ջան, որ մի բան խնդրեմ…
Ինչ կապ ունի Պուտինի ծննդյան օրը Քոչարյանի ասուլիսի հետ․ «Հրապարակ»
«Սա դեռ պիկ ժամ չէ․ այսպիսին է բարեփոխված համարվող տրանսպորտը»․ Սոնա Աղեկյան
Մերձավանում խուզարկություններ են իրականացվում.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես են ընկերները անակնկալ ձևով շնորհավորում Կարեն Ասլանյանի տարեդարձը. Տեսանյութ